Հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News

․

Փետրվարի 5-ին, ժամը 14:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։15-ին։ Երեք օջախով այրվել է մոտ 33 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 120 եղևնի։

--00--ԱՀ