Ուկրաինայի ռազմական ավիաբազաների ողջ ենթակառուցվածքը և ՀՕՊ համակարգերը շարքից հանվել են. ՌԴ ՊՆ 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Ուկրաինայի Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ավիաբազաների ենթակառուցվածքները շարքից հանվել են, ուկրաինացի սահմանապահները դիմադրություն ցույց չեն տալիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ռուսական ՊՆ-ի հաղորդագրությանը։ 

«Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական բանակայիններին։ ՀՕՊ-ի համակարգերն ու ավիաբազաների ենթակառուցվածքները շարքից դուրս են եկել», - նշված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ