Ազգայնականներն Ուկրաինայում իբրև պատանդ պահում են ավելի քան 1500 արտասահմանցիների. ՌԴ ՊՆ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

պատանդ

Ուկրաինացի ծայրահեղականները երկրի տարբեր քաղաքներում իբրև պատանդ ու «կենդանի վահան» պահում են ավելի քան 1500 արտասահմանցիների։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ 

«Խարկովում գտնվում են Հորդանանի, Եգիպտոսի, Վիետնամի և Ինդոնեզիայի  257 քաղաքացիներ։ Սումա քաղաքում պահվում են իբրև պատանդ Հնդկաստանի, Տանզանիայի, Չինաստանի, Գանայի, Հորդանանի, Եգիպտոսւ, Պակիստանի, Թունիսի, Զամբիայի, Ղազախստանի և Սերբիայի  1 140 քաղաքացիներ։ Մարիուպոլում են գտնվում Թուրքիայի 70 և Ղազախստանի 18 քաղաքացիներ», - ասել է նա։ 

Ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի՝ օտարերկրացիներ կան Օդեսսայում, Կիևում, Խերսոնում և Չեռնիգովում, նրանց թույլ չեն տալիս դուրս գալ երկրի տարածքից։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։