Քաղաքապետը հետևել է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքի մաքրման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

․

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել: Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում շուրջ 160 աշխատակից է ներգրավվել:

Ծրագրի շրջանակում տարածքից արդեն իսկ շուրջ 180 մեքենա աղբ է տեղափոխվել:

--00--ԱՀ