Օտարերկրացիները սկսել են Հայաստանում շատ գույք ձեռք բերել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաաստանում այս տարվա փետրվարին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 112, որից 65-ը իրականացվել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզում օտարերկրյա քաղաքացիների կողմից կնքվել է գնման 19 գործարք, Արարատում՝ 6, Արմավիրում՝ 4, Սյունիքում՝ 3: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվել է թվով 238 անշարժ գույք, որից 81-ը՝ Երեւանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից այս տարվա փետրվարին Շիրակի մարզում վաճառվել է 31, իսկ Սյունիքում՝ 2 անշարժ գույք: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից փետրվար ամսին գնվել է 68 անշարժ գույքի, որից 28-ը՝ բնակարան, 11-ը՝ բնակելի տուն, արտադրական նշանակության մեկ շինություն, 18 հող, հասարակական նշանակության 3 շինություն:

Թվով 3 իրանցի է փետրվար ամսին անշարժ գույք գնել՝ 2-ը՝ բնակարան, մեկը՝ հող: ԱՄՆ 11 քաղաքացի է Հայաստանում անշարժ գույք գնել: Սրան զուգահեռ, նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության 185 քաղաքացի վաճառել է Հայաստանում գնած անշարժ գույքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ