ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի քննությունը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Տուժածների ծնողների բողոքի հիման վրա հարուցված պետական դավաճանության գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 23-ին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ։
Այսօրվա նիստում դատարանը պետք է քններ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։ Նրանք բողոքարկել են Փաշինյանի դեմ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մերժումը։
--00--ԱԱ