ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։
Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների իրականացման ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`
- ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ,
- լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,
- պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
--00--ՀԶ