Փարիզը պատրաստակամ է Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցել․ Փարիզի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

270522franceannidalgo_2.thumb_.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ԱՀ Նախագահը գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցում էին ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
 
--00--ՀԶ        

 

Տեսանյութեր