Ոստիկանությունը 2021-ի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 65 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

 

ոստիկան

Ոստիկանության կողմից 2021 թվականին իրականացվել է 2 ծրագիր: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Դրանց շրջանակներում իրականացվել են թվով 18 միջոցառում: Տարվա պլանով նախատեսված էին 64 միլիարդ 652 միլիոն 500 հազար դրամի ծրագրեր: Ճշտված պլանով այդ ֆինանսավորումը ավելացվել է մոտ 1.8 միլիարդ դրամի չափով և կազմել է 66 միլիարդ 365.6 միլիոն դրամ: Փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 միլիարդ 463 միլիոն դրամ: Այս դեպքում ունենք 98,6 տոկոս կատարողական»,- ասաց Խաչատրյանը: