Նորատուսի նախկին գյուղապետը Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նորտուս

Հունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչը՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը, իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդ Մ. Հարությունյանը Նորատուսի նախկին գյուղապետն է։  

--00—ԼՄ

 

Տեսանյութեր