Պետպատվերով ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի մահվան մեղավորների անպատժելիության համար․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

pashinyan_sharsyun_vtar_1.thumb_.jpg

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,- ընգծել է փաստաբանը։

--00—ՀԶ
 

Տեսանյութեր