Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու քրգործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

1090254.jpg

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

Փաստաբանը նշեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելի վաղ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր