Ի՞նչ են քննարկել ԵԱՏՄ վարչապետները միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին․ օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, հայտնում է կառավարությունը։

նկար

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:

նկար

--00—ԼՄ