Բանակից ազատվելու նախագիծն անբարոյական է և հակասոցիալական, բայց կա խնդիր, որը պետք է լուծվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Բանակից ազատվելու նախագիծն անբարոյական է և հակասոցիալական, բայց կա խնդիր, որը պետք է լուծվի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, Հայաստանին պրոֆեսիոնալ բանակ է անհրաժեշտ, քանի որ անցել են այն ժամանակները, երբ հակառակորդին պետք է գերակշիռ ուժերով հաղթել։

Ըստ Սահակյանի, պրոֆեսիոնալ բանակի համար միջոցներ են անհրաժեշտ, և այդ առումով օրենքի նախագծով առաջարկվող 24 միլիոնը կարող է ծառայել դրան, այսինքն մեկ ազատվողի փոխարեն կարող ենք ստանալ երկու պատրաստված, պրոֆեսիոնալ պայմանագրային։

Բայց, այնուամենայնիվ, Սահակյանը թերահավատորեն է վերաբերվում ՊՆ առաջարկած նախագծին, քանի որ նրա կարծիքով դժվար թե այս իշխանությունը կարողանա որևէ ռեֆորմ իրականացնել։

--00--ԱՀ