Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

բան.

Աշխարհի տարբեր երկրների բանակներում զինծառայողների միջին թվաքանակը կազմում է 148 հազար, իսկ ամենամեծ և ամենափոքր բանակների թվաքանակի միջև 8000 անգամ տարբերություն կա։ Ընդ որում, զորակոչ կա աշխարհի 69 երկրում, ծառայությունը միջին հաշվով տևում է շուրջ մեկուկես տարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հաշվարկներ է կատարել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ բաց տվյալների հիման վրա։

193 պետություններից բանակ չունի միայն 23 երկիր, այդ թվում՝ Վատիկանը, Իսլանդիան, Կոստա Ռիկան, Պանաման և Միկրոնեզիան։ Բանակ չունեցող պետությունների մեծ մասը նախկին գաղութներ են, որոնք գտնվում են իրենց նախկին մետրոպոլիաների կամ հարևանների պաշտպանության ներքո կամ ունեն ռազմականացված կազմավորումներ, որոնք մասամբ են կատարում բանակի գործառույթները։

Թվաքանակով ամենամեծը Չինաստանի բանակն է, որտեղ ծառայում է գրեթե 2,04 միլիոն մարդ։ Հաջորդը Հնդկաստանն է (1,46 մլն) և Միացյալ Նահանգները (1,33 մլն):

2023 թ․ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանում զինծառայողների թիվը բանակում սահմանվել է 1,32 միլիոն։  Ըստ Global Firepower-ի՝ Հյուսիսային Կորեայի բանակում ծառայողների թիվը կազմում է 1,32 միլիոն, իսկ Ուկրաինայում՝ 900 հազար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 --00—ԼՀ