Բանակը պարտավոր է դիրքորոշում արտահայտել Տավուշի հարցում, 30 տարի այնտեղ ծառայում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Եթե Տավուշից տարածքներ տրվեն, կոմունիկացիաների խնդիրներ է առաջանալու, Ոսկեպարը երեք կողմից շրջափակման մեջ է հայտնվելու, իսկ այլընտրանքային ճանապարհ կառուցելը անհնար է լինելու։ Տավուշի բնակչությունը բացառում է դուրս գալն այդ տարածքներից, այն 90-ականներին արյունով է գծվել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանի խոսքով, Տավուշի հատվածում Ադրբեջանի տիրապետության տակ է Ջողազի ջրամբարը, բայց Հայաստանն այդ մասին չի խոսում։ Պատահական չէ, որ Բաքուն ուզում է սահմանազատումը սկսել Տավուշից, քանի որ այդ սահմանն ամենաապահով և կահավորվածն է․ «Հայկական զինված ուժերը պարտավոր են իրենց դիրքորոշումն արտահայտել, 30 տարի այդ հատվածում ծառայում են, չպետք է հետ քաշվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ