Այ էշե՛ր, ինչի՞ Իսրայելի օրինակը չեք նայել, մենք չենք կարող հրաժարվել ժամկետային ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Այ էշեր, ինչի՞ Իսրայելի օրինակը չեք նայել, մենք չենք կարող հրաժարվել ժամկետային ծառայությունից: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, մենք դեռևս պատրաստ չենք ամբողջությամբ անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։

Գեներալի կարծիքով, օրերս բերման ենթարկված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը արդարացվելու է, և, առհասարակ, բոլոր նմանատիպ գործերը փակվելու են։

Հակոբյանը, խոսելով ՀՀ-ն Արցախի հետ կապող նոր ճանապարհի մասին, նշեց, որ դա է իրողությունը, որը բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ըստ նրա, այդ ճանապարհը շատ ավելի լավն է, քան հինը և ապահով է։

Մանրամասները` տեսանյութում

--00--ԱՀ