Այսօր Գիտելիքի և դպրության օրն է, կրթական օջախներում կհնչի ուսման սկզբն ազդարարող 1-ին զանգը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, կրթական հաստատությունում կհնչի դասերի սկզբն ազդարարող 1-ին զանգը։ Հանրապետությունում բացվել են բոլոր կրթական հաստատությունների՝ դպրոցների, բուհերի, միջնակարգ-մասնագիտականների դռները, դասերը վերսկսված են: 

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:

Տոնը նշվում է դեռևս 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի հրամանագրով։ Սեպտեմբերի 1-ը պետական տոն է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում։

--00—ԼՄ