Տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է «յաշիկը» դուրս գալիս հանդիպակաց գոտի, բախվում Opel-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվել սեպտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, երբ ժամը 02։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին՝ հետագա ընթացքը որոշելու և վարույթ նախաձեռնելու համար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի վայրում եղել են տեսախցկներ, որոնք արձանագրել են, թե ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ սլանում, ապա դուրս գալիս հանդիպակաց, ստեղծում վթարային իրավիճակ ու բախվույմ Opel-ին և կողաշրջվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում՝ «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց, բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G  մակնիշի  և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկային: 

--00--ԱՀ