Թշնամին համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

e761366c025d236cae8fbb292dc7d855_M.jpg

Այս բարդ ժամանակներում իմ մտքերն Հայաստանի ժողովրդի հետ են, մտահոգված եմ իրավիճակով։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը:

«Թշնամին, որը խառնաշփոթ է ստեղծել Ուկրաինայում, համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի սահմանների կողքին, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ մարտական գործողությունների ընթացքում ապօրինաբար զավթված տարածքը վերադարձվի։

Եվ թող կողմերը, Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ, շարունակեն զբաղվել սահմանագծմամբ ու սահմանազատմամբ։ Դե իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սեպ խրել եղբայրական Ռուսաստանի և Հայաստանի միջև և շահել դրանից, ասեմ ՝ չի ստացվի», - գրել է պատգամավորը։

--00—ԶՀ