Սխալների պատճառով հայկական հողն անցավ վայրենիներին, որոնք կռվում են անգամ դիակների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

Արցախից սկսվեցին աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ։ Դա առաջին կետն էր, որտեղ Էրդողանը սկսեց ագրեսիան իր ամբիցիաների սնուցման համար։ Լուրջ սխալների պատճառով հայկական հողն անցավ վայրենիներին, որոնք կռվում են անգամ դիակների դեմ։

Մութ ուժերը Էրդողանի ղեկավարությամբ ցանկանում են վերականգնել երբեմնի Օսմանյան կայսրությունը, և Արցախն առաջին զոհն է այդ ճանապարհին։

«Ինձ համար ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում, մեծ ողբերգություն է։ Կարծես իմ հայրենիքը օկուպացվել է ահաբեկիչների կողմից»,-ասաց Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը։

«Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանը պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և արցախահայության անվտանգության հարցը։

Միլոնովը կարծում է, որ Ռուսաստանը արցախահայությանը չի թողնի անպաշտպան, իսկ Թուրքիան չի գնա անմիջական բախման։ Ռուսական զորքերը արցախահայության անվտանգության երաշխիքն են։

«Ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է Ստեփանակերտը հանձնել ագրեսորների հոշոտմանը», - հայտարարեց Միլոնովը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս