ՔՏՀԱՏՄ-ն արտահերթ նիստ է արել, օրակարգում կառույցի ղեկավարի ընտրությունն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Այն նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ՔՏՀԱՏՄ ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Գարեգին Գեղամի Խաչատրյանի թեկնածությունը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու Գ․Խաչատրյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը։ Այնուհետև Կառավարման խորհրդի անդամները ՏՄ ղեկավարի թեկնածուին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում իրականացվելիք գործունեության հետ։

Խորհրդի անդամները միաձայն հավանություն տվեցին Գ․Խաչատրյանի թեկնածությանը։

Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո թեկնածությունը ներկայացվեց ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի հաստատմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, հոկտեմբերի 5-ի 1157-Ա որոշմամբ Գարեգին Խաչատրյանին նշանակեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

--00—ԼՄ

Տեսանյութեր