Իմանալով, որ Ջաբրայիլը թուրքի ձեռքն ա, տղայիս ուղարկեցին մսաղացի մեջ. զոհված զինծառայողի ծնող 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

44-օրյա պատերազմին զոհված կամավորական Հովհաննես Հարությունյանի հայրը Եռաբլուր զինվորական պանթեոնում 24News-ի հետ զրույցում նշեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 8-ի երեկոյան։ 

«Մարտակերտից տեղափոխել են Ջաբրայիլ, հոկտեմբերի 10-ի առավոտյան տղաս զոհվեց։

Պատերազմում պարտության պատճառը դավաճանությունն է, ուրիշ բան չգիտեմ։ Իմանալով, որ Ջաբրայիլը լրիվ թուրքերի ձեռքն ա, մի քանի հարյուր հոգու ուղարկում են շրջափակման մեջ՝ մսաղացի մեջ ընկնելու», - նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ