ՀՀ-ն պաշտպանում է ռուսական կողմից ներկայացված առաջարկները․ Փաշինյանը՝ Իգոր Խովաևին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

b471e9dd-b205-42d3-bf64-4065e369f6f7.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն հրապարակային է հայտարարել, Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ:

--00—ԶՀ