Վարչապետն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցչին․ քննարկվել է ԼՂ շրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

05102380d6d4b85b074de29b6109647c0e7d5d.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

--00—ԶՀ