Գրիգորյանը Խովաևի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի լուծման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

rt

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ-ն։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:

 

--00—ԱՊ