FLYONE ARMENIA ավիաընկերության թռիչքային քարտեզում ավելացավ ևս մեկ եվրոպական ուղղություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

4afad009b800fd1b5700465e3c9b9e2b

Դեկտեմբերի 15-ին FLYONE ARMENIA ավիաընկերության թռիչքային քարտեզում ավելացավ ևս մեկ եվրոպական ուղղություն․ կայացավ դեպի Միլան ընկերության կանոնավոր առաջին չվերթը: Երևան- Միլան- Երևան։ Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

Դեպի Միլան չվերթերի մեկնարկը կարևոր  նշանակություն ունի FLYONE ARMENIA ավիաընկերության համար: Չվերթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ  Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:   Խորհրդանշական ժապավենը կտրեց FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ՝ Արամ Անանյանը :

«Դեպք Միլան կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը կարևոր և սպասված իրադարձություն է։ Մենք ընդլայնում ենք եվրոպական թռիչքային աշխարհագրությունն ու վստահ եմ, որ ապագայում էլ կուրախացնենք մեր ուղևորներին նոր ու հետաքրքիր ուղղություններով ճամփորդելու հնարավորություններ առաջարկելով: Մաղթում եմ ձեզ բարի և անվտանգ թռիչք FLYONE ARMENIA-ի հետ», - նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ի դեպի Միլան և այլ ուղղություններ  տոմսերի ու հավելյալ ծառայությունների  մասին ցանկացած տեղեկատվություն հասանելի է www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև  տուրիստական ոլորտի մեր գործընկեր գրասենյակներում։

--00—ՅՄ