Միլանը հաղթեց ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  08, 24News

58

Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրում Միլանն արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց Ջենոային։

Հյուրերի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց Կրիստիան Պուլիշիչը։ Այս մասին հաղորդում է Armsport-ը:

Այս հաղթանակից հետո Պիոլիի գլխավորած թիմը 21 միավորով բարձրացավ առաջին տեղ։

 

 --00—ԱՊ