Միլանը վստահ հաղթանակ տոնեց Մոնցայի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

m

«Միլանը» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Մոնցայի» նկատմամբ Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրի խաղում։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Այս մասին հաղորդում է Armsport-ը:

Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է Տիջանի Ռեյնդերսը։ 41-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Սիմիչը։ Վերջնական հաշիվը 76-րդ րոպեին ձևակերպեց Նոա Օկաֆորը։

«Միլանը» (32 միավոր) շարունակում է մնալ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում։ «Մոնցան» (21) 11-րդն է մրցաշարային աղյուսակում։

 

 --00—ԱՊ