Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի իրավիճակով, ԱԳՆ պաշտոնյան կոչ է արում վերականգնել տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի Եվրասիայի դեպարտամենտի ղեկավար, դեսպան Աննա Իֆկովից Օրները:

«Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն բոլոր չլուծված հարցերի լուծման համար»,-նշվում է հաղորդագրությունում:



--00—ԼՄ