Հերոս Գևորգ Արշակյանի մոր հրավերով Ալեն Սիմոնյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են միջոցառման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2022-12-23_16-10-18

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գեւորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին եւ սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

--00—ՅՄ