Հերթական էլիտար հարսանիքը՝ Դուբայում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին ղեկավար, «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանն ամուսնացնում է որդուն։ Ընտանիքը որոշել է գործարար Սամվել Ալեքսանյանից հետ չմնալ, եւ հարսանիքն անում են ոչ թե Հայաստանում, այլ՝ Դուբայում։

Հունվարի 12-ին նշանակված խնջույքին կմասնակցեն հայաստանյան քաղաքական եւ գործարար շերտերի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ռուսաստանաբնակ հայտնի հայ մեծահարուստները, որոնք առիթ կունենան իրար գլխի հավաքվելու եւ քննարկելու Հայաստանի իրավիճակը։ Փաստորեն, ավանդույթ է դառնում հարսանիքներն ու կնունքները Հայաստանից դուրս նշելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ