«Հույժ գաղտնի» տեղեկության տիրապետող անձինք այսուհետ օտար երկիր մեկնելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

աած

Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորություն» և «հույժ գաղտնի» տեղեկությանն առնչվելու թույլտվություն ունեցող անձինք այսուհետ պարտավոր են օտարերկրյա պետություն մասնավոր այցելությունների դեպքում տեղեկացնել ԱԱԾ-ին այդ մասին: 

Նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստում։

Չնայած ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծերի փաթեթին, որոշումն ընդունվել է 69 կողմ, 32 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ, ըստ նախագծերի փաթեթի, առաջարկվում է նաև խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Օրինակ,  այսուհետ վարչական պատասխանատվության կենթարկվեն «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակողները։

--00—ԼՄ