«Էկոակտիվիստ» գործակալները Արցախ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են ահաբեկող գործողություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ю

Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նաեւ նշել է. «Այնուհետև, բացահայտ անօրինական նկարահանել են երեխաներին, այնուհետև երեխաների բաց դեմքերով ցինիկաբար տարածել ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում:

Այս սադրիչ գործողությունների պատճառով  երեխաներից մեկն անգամ ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։

Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

Փաստն արձանագրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան  Գեղամ Ստեփանյանը»։

--00--ԱՀ