ՀՀ-ում 2019 թվականին որդեգրվել է 19 երեխա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

․

Հայաստանում 2019թ.-ին որդեգրվել է 19 երեխա, նրանցից 9-ն աղջիկ է:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, նախորդ տարի հանրապետությունում որդեգրման ենթակա 64 երեխա է եղել, 31-ն առողջական խնդիրներ են ունեցել, այդ թվում՝ 7-ը՝ հաշմանդամություն: Որդեգրելու ցանկություն է հայտնել 188 անձ, նրանցից 49-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ:

Արդյունքում Հայաստանում որդեգրվել է 19 երեխա: ՀՀ քաղաքացիները որդեգրել են 11 երեխայի, նրանցից մեկն ունեցել է առողջական խնդիրներ: 8 երեխայի որդեգրել են օտարերկրացիները: Բոլոր երեխաներն ունեցել են առողջական խնդիրներ, այդ թվում 5-ը՝ հաշմանդամություն: