ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Մոսկվայում գտնվող իր տան մոտ անհաջող վայր ընկնելուց հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը։ Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը։
Նշվում է, որ Դրոզդովը չի ցանկացել հոսպիտալացվել, սակայն նրա կինը պնդել է, իսկ առավոտյան արդեն նրան շտապօգնության մեքենայով տարել են։
Հայտնի է, որ ընկնելու արդյունքում հաղորդավարի մոտ կոտրվել է ութ կողոսկր։
Դրոզդովը բաժանմունքում կմնա առնվազն մեկ շաբաթ։
--00—ՅՄ