Երևանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարը երկրաշարժի առնչությամբ ցավակցել է Սիրիայի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

1103787

Երևանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանությունում ցավակցություն է հայտնել երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Սիրիայի ղեկավարությանն ու եղբայրական ժողովրդին։

--00—ՅՄ