Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ագն

Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի համար։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջողներից։

«Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ծանր վիրավորվել են։

Մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել»,- apa.az-ի փոխանցմամբ՝ ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 --00—ԼՀ