Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 46 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

պայ

Հինգշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 46-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Kazinform-ը՝ վկայակոչելով Xinhua-ին:

Միջադեպը տեղի է ունեցել ալ-Սուդան փողոցում՝ ալ-Սաիդա-Զեյնաբ արվարձանում, որտեղ հեռահար պայթուցիկ սարքը գործարկվել է տաքսիի կողքին մոտոցիկլետի վրա, հաղորդում է սիրիական պետական ​​հեռուստատեսությունը:

Ինչպես հայտնել է Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշը, տուժածներից 20-ը ստացել են թեթև վնասվածքներ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մնացածը տեղափոխվել են հիվանդանոցներ։

Նա հավելել է, որ պայթյունից հետո դեպքի վայր է մեկնել շտապօգնության 11 մեքենա։

Վերջին 48 ժամում սա արդեն երկրորդ պայթյունն է տարածքում։ Հուլիսի 25-ին երկու մարդ վիրավորվել է ականապատ մոտոցիկլետի պայթյունի հետևանքով, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոնը։

--00—ԼՀ