Պայթյուն է որոտացել Մոսկվայի մարզի օպտիկամեխանիկական գործարանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

մոսկ

Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում գտնվող ձեռնարկությունում պայթյուն է որոտացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադում գտնվող օպտիկամեխանիկական գործարանում», - ասել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ պատահարի պատճառների և տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ