Արտառոց դեպք․ Վանաձորում «Գազել»-ը բախվել է «ԲՄՎ»-ին, ապա՝ դարպասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

վանաձոր

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոցում Տարոն-4 թաղամասը սպասարկող մարդատար «Գազել»-ի վարորդ Աշոտ Մելիքսեթյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնազգացողության վատացման պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Քաջիկ Պապիկյանի վարած «ԲՄՎ»-ին, ապա բախվել թիվ 23 տան երկաթե դարպասին:

Գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնություն են ցուցաբերել Աշոտ Մելիքսեթյանին, վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

--00—ՍՊ