Խաղաղապահները շարունակում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։  Ասված է ՌԴ ՊՆ՝ մարտի ութի տեղեկագրում։ 

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման բանակցությունները հայկականան և ադրբեջանական կողմերի հետ։

Մարդասիրական օգնությամբ հերթական շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ է տեղափոխվել։ Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանում են շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

--00—ՍՊ