Փարիզը պահանջել է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի թափանցիկ հետաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

f9186638-b897-45f8-ac42-5f9c710fffc6.jpg

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ազգային ժողովում հայտարարել է, որ անհրաժեշտ է թափանցիկ հետաքննություն անցկացնել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախման հարցով, որի ժամանակ զոհվեց հինգ մարդ, գրում է Interfax-ը:

Նա հավելել է, որ ԱԳՆ-ն արդեն պահանջել է նման հետաքննություն անցկացնել և հրապարակել արդյունքները։

Մարտի 6-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օր առաջ Լեռնային Ղարաբաղի իրավապահների և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, բախումը դադարեցրել են ռուս խաղաղապահները։

--00—ԶՀ