Գրիգորի Խաչատուրովի կալանքը երեք ամսով երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

խաչատուորով

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի  որոշմամբ այսօր ևս երեք ամսով երկարաձգվեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը․



«Դատավորի՝ մինչ այս ցուցաբերած պահվածքից հետո այս որոշումն անակնկալ չէ ոչ մեկի համար։ Մի բան հաստատվեց՝ դատավորի աթոռին նստած անձն այնպիսի գծեր անցավ, որ այլև վերադարձ հնարավոր չէ։ Չգիտեմ՝ հետո ոնց է ինքը նիստեր վարելու»,- ասել է փաստաբանը։



Նշենք, որ որոշման տեքստը փաստաբաններին դեռ չի տրամադրվել։



Հիշեցնենք՝ դատավորն իր դիրքորոշումն էր հայտնել՝ կալանքը պետք է ոչ թե ժամով հաշվել, այլ՝ օրով։

 

--00—ՍՊ