Ցավոք, Ռուսաստանը չի վերահսկում Լաչինի միջանցքը. Միրզոյանը՝ Լավրովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Հայաստանը հավատարիմ է մնում եռակողմ հայտարարություններին և նպատակ ունի խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում արդեն ավարտվեց Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը։

«Ցավոք, իրավիճակը տեղում փոքր-ինչ այլ է, բանակցություններին զուգահեռ պարբերաբար տեսնում ենք սրացումներ Ադրբեջանի կողմից, ներխուժում Հայաստանի տարածք, տեսնում ենք նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումներ։ Դրանցից վերջինը անցակետի ստեղծումն է Լաչինի միջանցքում, որը պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո»,-ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ՌԴ-ն, ցավոք, չի վերահսկում Լաչինի միջանցքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ