Զելենսկին հաստատել է՝ ուկրաինական բանակը հակահարձակման է անցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է՝ ուկրաինական զորքերը հակահարձակման են անցնել։ Նա հրաժարվել է հստակեցնել, թե որ ուղղություններով և որ փուլում են այժմ ընթանում ռազմական գործողությունները:

«Ուկրաինացի զինվորականները դրական են տրամադրված։ Կոչ եմ անում չհավատալ ռուսական տելեգրամյան ալիքներին և, հատկապես, Պուտինին»,- ասել է Զելենսկին։ 

Հիշեցնենք՝ ուկրաինական բանակի՝ հակահարձակմանն անցնելու մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հունիսի 9-ի իր ելությում։ 

--00—ՍՊ