Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի․ Էրդողանի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

image_750x_6472d7267203c

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը հետաձգում է վաշինգտոնյան հանդիպումը իբրև «տեխնիկական» պատճառներով, իմ կանխատեսումներում նշել էի, որ դա ազդանշան է՝ Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի: Էրդողանի այցը ու հնչող հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա:

ՀՀ ՊՆ-ն իր վերջին հայտարարություններում արձանագրում է, որ Ադրբեջանի նոր սադրանքի է գնում:

Այս համատեքստում մի կարևոր հարցի պատասխան պետք է գտնել՝ ինչպե՞ս է պատահում, որ երբ հակառակորդը նոր սադրանքի նախապատրաստություն է տեսնում, ՀՀ ղեկավարությունը նորմալ ուղերձներ հղելու ու հանրային դիմադրությունը բարձրացնելու փոխարեն տեղեկատվական տիրույթը լցնում է կեղծ դիսկուրսներով, թե իբրև մեր խնդիրների պատճառը Մասիս սարի հանդեպ վերաբերմունքն է...»։

--00—ՅՄ