ԼՂ հումանիտար իրավիճակը վատթարանում է, ՌԴ խաղաղապահները կգործեն ըստ «գետնի վրա» զարգացման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

Մոսկվան Բաքվին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել ազատ տեղաշարժը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանը նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

Զախարովայի խոսքերով, Մոսկվան չափազանց անհանգստացած է հրադադարի խախտման դեպքերի և Լաչինի միջանցքի շրջափակման դեպքերով, որոնց պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի և դեղորայքի։

Ռուս դիվանագետը նշել է, որ սա հակասում է եռակողմ պայմանավորվածություններին․ «Ռուս խաղաղապահները կգործեն ըստ «գետնի վրա» զարգացման և եռակողմ հայտարարությունների շրջանակներում»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ