Փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցին անտեսված է Թուրքիայի իշխանությունների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news

Screenshot_1

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման վտանգի մեջ մնալ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ, իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում՝ ծեփածածկերի պոկված մասեր:

Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.

«Եկեղեցին ժամանակին ծառայել է որպես պահեստ, ապա նաև որպես կինոթատրոն, իսկ այժմ լքյալ վիճակում է: Մեր ամենամեծ  ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնվի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Հին ժամանակներն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են:

Եկեղեցին, որն այժմ վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ: Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որն անպայման պետք է տեսնես տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները: Հույս ունենք, որ եկեղեցին նախքան փլուզվելը կվերականգնվի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ