Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ․ անձրևաջրերը ողողել են ողջ ճանապարհը․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

Screenshot_7

Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում։ Գրում է shamshyan.com-ը։

Դիտահորերի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են ողջ ճանապարհը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի։

Եվ վարորդները ամենաքաղցր խոսքերով էին հիշում պատկան մարմիններին, ասելով․ «Հենց անձրև է գալիս, այս մոտ 2 կմ-անոց ճանապարհը դառնում է անանցանելի։

Չգիտես էլ՝ ում դիմես՝ Երևանի քաղաքապետարանին, թե Արմավիրի մարզպետարանին, ոչ մի օգուտ։ Ուզում ենք իմանանք, թե ի վերջո՝ ո՞ր կառույցն է պատասխանատու։ Հիմա լավ էր, անձրևը քիչ եկավ։ Բայց երբ առատ տեղումներ են լինում, էս Երևանյան փողոցը դառնում է մինի Վենետիկ, ավտոների փոխարեն պետք է նավակներով շարժվենք»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ